Արդյոք բուսակերների աղիներն ավելի առողջ է, քան մսակերներինը 

Արդյոք բուսակերների աղիներն ավելի առողջ է, քան մսակերներինը 

Գիտնականները պարզել են, որ ամենեւին պարտադիր չէ, որ բուսակերների աղիները, ովքեր հրաժարվել են միս, ձու եւ կաթնամթերքներ ուտելուց, լինեն ավելի առողջ, քան մսակերներինը։ Այս մասին հայտնում է Nature Microbiology հանդեսը։ Հետազոտությունները պարզել են, որ կենդանական ծագման մթերքներից հրաժարվելը կապ չունի աղիքային բակտերիալ բալանսի բարելավման հետ։ Թե բուսակերների, թե մսակերների մոտ աղիքային «օգտակար» բակտերիաների քանակը գրեթե հավասար մակարդակի վրա է։

Ավելին, բուսակերների մոտ, հաշվի առնելով այն, որ նրանք ավելի շատ են կիրառում գերվերամշակված մթերքներ, աղիքային օգտակար բակտերիաների քանակը կարող է լինել նաեւ ավելի քիչ։ Մինչդեռ, եթե մսակերները իրենց սննդակարգում ավելացնում են չափավոր քանակի բանջարեղեն, ապա աղիքային բակտերիալ բալանսը բարելավվում է։ Գիտնականները հիշեցնում են, որ աղիքային օգտակար բակտերիաները մշակում են կարճաշղթա ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են աղիքներում բորբոքումները եւ առհասարակ պաշտպանում օրգանիզմը, նվազեցնելով օրինակ սրտի տագնապների եւ ինսուլտների հավանականությունը։