«Մեդիա Պաշտպան»-ը երկրորդ հարցումն է ուղարկել ԵՊՀ

«Մեդիա Պաշտպան»-ը երկրորդ հարցումն է ուղարկել ԵՊՀ

Հոկտեմբերի 17-ին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին՝ պարզելու «Հրապարակ» (Հրապարակ օրաթերթ) օրաթերթի ԵՊՀ (Երևանի Պետական Համալսարան) առաքման չեղարկման պատճառը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ուղարկվել է գրություն․

«Այն տեղեկությունը, որ «Հրապարակ» օրաթերթն այլևս չի պահվելու ԵՊՀ արխիվում, չի համապատասխանում իրականությանը։ Նպատակահարմարությունից ելնելով՝ 2020 թվականի հունվարից ԵՊՀ-ն բաժանորդագրությամբ այլևս չի ստանալու «Հրապարակ» օրաթերթը»։

«Մեդիա Պաշտպան»-ին չի բավարարել տվյալ պատասխանը և մենք երկրորդ հարցումն ենք ուղարկել ճշտելու համար, թե որն է այն խնդիրը, որի պատճառով ԵՊՀ-ն նպատակահարմար չի համարում բաժանորդագրվել «Հրապարակ» օրաթերթին։ Հարցման միջոցով նաև ցանկացել ենք տեղեկանալ, թե արդյոք կա՞ն այլ տպագիր ԶԼՄ-ներ, որոնք ևս չպարզաբանված նպատակահարմարության պատճառով դուրս են մնացել բաժանորդագրությունից։ Ստորև կցում ենք հարցման պատասխանն ու երկրորդ հարցումը։