Ռեկտորների խորհուրդը նախագահ է ընտրել

Ռեկտորների խորհուրդը նախագահ է ընտրել

Այսօր Երեւանի պետական համալսարանում կայացել է ռեկտորների խորհրդի նիստ, որի ժամանակ պետք է ընտրվեր խորհրդի նախագահ եւ նախագահի տեղակալ։ Արամ Սիմոնյանից հետո ռեկտորների խորհուրդը նախագահ չուներ եւ վերջին նիստի ժամանակ, որը պետք է քննարկեր Բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի նախագիծը, այդ հարցն է կանգնել բոլորի առաջ։

Մենք տեղեկացանք, որ խորհրդի նիստը կայացել է՝ որոշվել է ռեկտորների խորհրդի նախագահի եւ տեղակալի պաշտոնը զբաղեցնել ռոտացիոն կարգով՝ երկու տարին մեկ փոխարինելով միմյանց։ Այս փուլում ընտրել են Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, իսկ տեղակալ՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին։