«Ես անմահ եմ ու կամ․․․»․ հուշաքար՝ չարենցավանցի Վարդան Կոնջորյանի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

«Ես անմահ եմ ու կամ․․․»․ հուշաքար՝ չարենցավանցի Վարդան Կոնջորյանի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

«Ես անմահ եմ ու կամ․․․»։ Այս տողերն է դաջված չարենցավանցի հերոսներից Վարդան Կոնջորյանի հիշատակին բացված հուշաքարի վրա։ Վարդանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Նա էլ, մեր հազարավոր հայորդիների նման, իր կյանքը զոհեց այս պատերազմում, որ մենք շարունակենք ապրել ու չմոռանալ, որ մեր գոյության համար պարտական ենք իրենց և իրենց գործած սխրանքներին։ Չարենցավանում այսօր նրա անունով հուշաքար բացվեց, որի արարողությանը ներկա էին նրա ընկերները, հարազատները, պարզապես չարենցավանցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, քահանան էլ իր օրհնության խոսքն ասաց։ Քաղաքապետն իր խոսքում նշեց՝ համոզված է, որ հայ ազգը դեռ շատ Վարդաններ է ծնելու, և ցանկություն հայտնեց, որ մեր մյուս հերոսներն էլ այսպիսի հարգանքի արժանանա, ինչպիսին Վարդանը։

«Ես՝ որպես համայնքի ղեկավար, հպարտ եմ, որ մեր համայնքն ունի այսպիսի հերոս տղաներ, որոնցից մեկը Վարդանն էր»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում