ԱԱԾ ՊՊԾ պետն անձամբ է հսկում տարածքը

ԱԱԾ ՊՊԾ պետն անձամբ է հսկում տարածքը

Այս պահին Նիկոլ Փաշինյանը կառավարական 3-րդ մասնաշենքում է։  Ըստ տեղեկությունների, նա այցելում է այնտեղ տեղակայված պետական մարմիններ: 3-րդ մասնաշենքի հարակից տարածքը լիքն է Փաշինյանի թիկնազորի ներկայացուցիչներով, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն էլ մասնաշենքի մուտքից քիչ հեռու կանգնած անձամբ է հսկում Փաշինյանի անվտանգությունը, տարածքը լիքն էր նաև ոստիկանության ծառայողներով: