Ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները

Ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում որ ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ...
Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»...

Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները...
Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը... »։