Դմիտրի Մեդվեդեւը Ղարաբաղյան հակամարտության կողմերին հանդարտության կոչ է արել

Դմիտրի Մեդվեդեւը Ղարաբաղյան հակամարտության կողմերին հանդարտության կոչ է արել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին հանդարտվել եւ դադարեցնել սրացման խորացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, այլապես, ըստ նրա, աղետն անխուսափելի կլինի։

«Ես մեկ անգամ չէ, որ անձամբ եմ համոզվել, ներառյալ, երբ Ռուսաստանի անունից հանդես էի գալիս որպես միջնորդ երկու երկրների ղեկավարների մոտ, որ պետք է նախ եւ առաջ դադարեցնել կրքերի թեժացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, եւ սկսել համատեղ ջանքերով դադարեցնել հակամարտության ռազմական բաղադրիչը։ Հակառակ պարագայում աղետալի հետեւանքները ռեգիոնում կլինեն անխուսափելի»,- «Վկոնտակտե» սոցիալական կայքի իր օգտահաշվում գրել է նա։