Փաշինյան ջան, դու որ քո հզոր սպարապետի հետ չգայիր, այդ մի գոլն էլ չէինք խփի

Հայաստան- Վրաստան Ֆուտբոլի առաջին խաղակեսին , երբ հաշիվը 5։0 էր, համացանցը Արծրուն էր գոռում՝ ԱՐծծծրունը չկա՞, որ գոռա՝ հաղթթթու՜մ ենք։ Հենց այդ պահից զգացի, որ մտել ենք 44-օրյա պատերազմի թեմայի մեջ։ Մարդիկ կրկնում էին նույն բառերը, ինչ 44-օրյայի ընթացքում ասում էր Նիկոլ Փաշինյանը․ «Ինչքան էլ պարտվեք , դուք ձեզ պարտված չճանաչեք։ Կհպարտանաք Հայաստանի պարտությամբ ու կասեք, որ հանուն ինքնիշխանության ու ժողովրդավարության եք պարտվել։ Այ անեծք, սև խաբար բերող։ Անգամ ֆուտբոլը թաղիր», «Փաստորեն որքան պարտված, այնքան ինքնիշխան կամ եկեք պայմանավորվենք, որ ինչ հաշվով էլ պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարի։ Անհաջողակ, ձախողված կառավարություն», «Քո գլխավորած հավաքականն էլ կապիտուլացվեց»։ «Հայաստանի հավաքականին հրահանգվածա չհարձակվել, մենք խաղաղություն ենք ուզում», «Մեր դարպասի մոտ տեղակայեք խաղաղապահ զորքեր, ուրիշ ելք չկա», «Որտեղ ոտքա դնում մի փորձանք գալիսա։ Վայ երանի ոտքդ կոտրվեր, չմտնեեիր Բաղրամյան 26», «Պարտությունն ու դու հարազատներ եք։ Ոչ մի օր առանց պարտության։ Դոզան ստացար, չէ՞»։
Այնուհետև սկսվեց․ «Նախկիններն էին տվել այս խաղը» և նմանատիպ արտահայտություններ։ Փաշինյանի ողջ բառապաշարը, 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո գործի դրվեց։ Երբ երկրորդ խաղակեսին մերոնք մի գոլ խփեցին, փաշինյանական «դուխով մեկը» գրեց․ «Փաշինյան ջան դու որ քո սպարապետի հետ չգայիր , այդ մի գոլն էլ չէինք խփի»։ Երբ նայեցի Փաշինյանի ու իր Սպարապետի համատեղ նկարին, հասկացա, թե ինչու՞ ենք մենք պարտված և ովքե՞ր են մեզ պարտության տանում։ Դա 2018-ից հետո մեզ պարտադրված պարտության դիմագիծն էր։
Կարծիքներ