Ավելի քան 30 պետություն ցանկանում է ՌԴ-ից արհեստական շնչառության սարքեր մատակարարել

Ավելի քան 30 պետություն ցանկանում է ՌԴ-ից արհեստական շնչառության սարքեր մատակարարել

Ավելի քան երեսուն երկիր դիմել է Ռուսաստանին, խնդրելով արհեստական շնչառության սարքեր ստանալ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Օլեգ Բոչարովը։ Նա նաեւ հավելել է, որ նման իրավիճակում ռուսական կողմը կարող է արհեստական շնչառության սարքերի մասով դուրս գալ միջազգային շուկա։