Կհորդորեի խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում

Կհորդորեի խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում

Հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որի ղեկավարն առաջնորդվում է մեկ այլ պետության գաղտնի ծառայությունների երաշխավորություններով կամ հանձնարարություններով։
Ես իրավունք ունեմ նման բան ասել, քանի որ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադառնալուց հետո հանդես չի եկել հաշվետվությամբ ու չի ասել, թե ինչ գործ ուներ վարչապետը կամ պետությունը կառավարող ուժի առաջնորդը գաղտնի ծառայության ղեկավարի հետ հանդիպում անցկացներ Մյունխենում: Այս մասին այսօր հայտարարել է «Միասին» շարժման անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: Նշենք, որ երկու օրից Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է տեղի ունենալու:

«Ես կհորդորեի խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում»,- ասաց նա: