Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իրատեսական է համարում, որ մինչև 2050 թվականը Հայաստանը կարող է ունենալ 25 ոսկե օլիմպիական մեդալ, բայց, ըստ նրա, դեռ անելիքներ կան, պետք է աշխատեն։

Հարությունյանը անդրադարձավ նաև Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությանը, նշեց,  որ տեղյակ է իրավիճակին ու կարծում է՝ ֆեդերացիայի ու թիմի ներսում հարցը պետք է լուծում ստանա։

«Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու այդ որոշումները պետք է լինեն արդար։ Մարզիչները, սովորաբար, որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են», - ասաց նախարարը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը երեկ հայտնել էր , որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:

«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին,սպորտային լրագրողներին,պատկան մարմիններին և առհասարակ՝ ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում(77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում...»,- նշել էր Ջուլֆալակյանը։