WADA-ի որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային

WADA-ի որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա մանրամասնել է, որ նախ պետք է այս որոշման այն կողմին ուշադրություն դարձնել, որը չափազանց ակնբախ է։ Այսպես, WADA-ն որեւէ հավակնություն չունի Ռուսաստանի ԱՕԿ-ի հանդեպ, ինչը նշանակում է, որ մարզիկները կարող են հանդես գալ ազգային դրոշի ներքո։ Նման իրավունքը ամրագրված է Օլիմպիական խարտիայով։ Այսպիսով, ըստ պուտինի, համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային եւ ռուսական կողմը բողոքարկել է Միջազգային մարզական արբիտրաժային դատարանին։ Պուտինը նաեւ շեշտել է, որ ցանկացած պատիժ պետք է կրի անհատական բնույթ եւ չի կարող տարածվել այն մարդկանց վրա, որոնք խախտումների հետ որեւէ կապ չունեն։ Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության դեկտեմբերի 9-ի որոշմամբ, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են սահմանվել, որոց ռուս մարզիկները չորս տարով զրկվել են միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, ներառյալ աշխարհի առաջնություններն ու Օլիմպիական խաղերը։