Ուկրաինայում առաջարկել են մտնել ԱՄՆ-ի կազմի մեջ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան առաջարկել է Ուկրաինան դարձնել ԱՄՆ-ի նահանգներից մեկը։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական ԶԼՄ-ները:
«Գուցե մենք պետք է 52-րդ նահա՞նգը լինենք։ Հենց Ռուսաստանի հարեւանությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կանադան Միացյալ նահանգների կազմում՝ իբրև հերթական նահանգ ներառելու մտադրության մասին, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև:
Կարծիքներ