Տղամարդը սպանել է իր չորս հարեւաններին

Տղամարդը սպանել է իր չորս հարեւաններին

Չիկագոյում տղամարդը սպանել է իր չորս հարեւաններին, ովքեր ընթրիքի սեղանի շուրջ են եղել նստած։ Այս մասին հայտնում է CNN –ը։ Ենթադրյալ մարդասպանը 67 տարեկան թոշակառու է։ Նա մտել է հարեւանի տուն եւ կրակ բացել ճաշասենյակում ընթրիքի նստած չորս հարեւանների վրա։ Ապա բարձրացել է երկրորդ հարկ ու կրակել այնտեղ գտնվող հարեւանի կնոջ վրա, ում կյանքը հնարավոր է եղել փրկել։ Թոշակառուն ձերբակալված է։ Մյուս հարեւանները իրավապահներին պատմել են, որ ենթադրյալ հանցագործը եղել է պոռթկուն բնավորության տեր անձնավորություն եւ այն ընտանիքի հետ, ում տուն մտել ու հրազենային կրակ է բացել, ունեցել է լարված հարաբերություններ։