Նիկոլին չեմ ընդունում, ինչի համար էլ որդուս նկատմամբ պայքար են սկսել

Նիկոլին չեմ ընդունում, ինչի համար էլ որդուս նկատմամբ պայքար են սկսել

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում մեկնարկել է Բռնցամարտի Հայաստանի առաջնությունը։ Լեգենդառ բռնքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը մրցաշարի անդրանիկ օրը սկանդալի է վերածել։ Նախկին մարզիկը մտել է ռինգ ու սենսացիոն հայտարարություն արել։ Նա տեղեկացրել է, որ որդու հանդեպ անարդարացի են վարվել։

«Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետևաբար հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպությունններին, որպեսզի հասկանար, թե ինչ է կատարվում որդուս հետ կապված։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք փաստորեն որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»,- ասել է Հակոբկոխյանը։

«Նիկոլին չեմ ընդունում դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- հավելել է նա։