«Սասնա ծռերը» ոճրագործներ չէին. ապստամբության մեղավորը Սերժիկ Սարգսյանն էր՝ իր ոհմակով հանդերձ

«Սասնա ծռերը» ոճրագործներ չէին. ապստամբության մեղավորը  Սերժիկ Սարգսյանն էր՝ իր ոհմակով հանդերձ

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապստամբած «Սասնա ծռերը» ոճրագործներ չէին, իսկ ապստամբության մեղավորը երկրում իշխանությունը բռնազավթած ու անկուշտ թալանով զբաղված Սերժիկ Սարգսյանն էր՝ իր ոհմակով հանդերձ։ Քանի որ ապստամբության մեղավորը որպես ամբաստանյալ ներկա չէ դատավարությանը, իսկ դատավարությունն էլ կատարվածը որպես ապստամբություն չի դիտարկում, կարելի է պնդել, որ գործընթացը, ինչպես նաև դատախազության պահանջած պատժաչափերը, ոչ մի կապ չունեն իրականության հետ»։