Ռուբեն Հայրապետյանի գործն ուսումնասիրել, ավարտել են

Ռուբեն Հայրապետյանի գործն ուսումնասիրել, ավարտել են
Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։

Հանձնաժողովի անդամները ցուցաբերեցին բացարձակ անաչառ վերաբերմունք և վերացարկվեցին ընկերական ու այլ տիպի հարաբերություններից։ Թեև եզրակացությունը գաղտնի չէ, այնուամենայնիվ այսօր չենք հրապարակի այն։ Մոտակա օրերին կծանոթացնենք եզրակացության բովանդակության հետ»։