Դրանք ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը

Դրանք ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը

Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման հետագիծը, ինչպես նաև ՀՀԿ-ի գործունեությունն ակնհայտ է և խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերն են: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում՝ տարբեր  երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելած տարբեր երկրների ղեկավարների, նախագահների դիրքորոշումները շատ ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը»,- ասել է նա: