Քանի հանցագործություն է բացահայտվել 1 օրում. մանրամասներ

Քանի հանցագործություն է բացահայտվել 1 օրում. մանրամասներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից՝ 1-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ծանր վիրավորանքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրացվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: