Ադրբեջանի ՖՖ-ն Մխիթարյանի մասով նոտա է հղել ՈւԵՖԱ-ին

Ադրբեջանի ՖՖ-ն Մխիթարյանի մասով նոտա է հղել ՈւԵՖԱ-ին

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) դիմելու է ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի վերջին հարցազրույցի կապակցությամբ։ 

«ԱՖՖ-ն տեղյակ է այս սադրանքի մասին։ Ասոցիացիան արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվելուց հետո կուղարկվեն ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա»,- ասվում է ԱՖԱ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իտալական «Ինտերում» հանդես եկող հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական թիմի YouTube-ի պաշտոնական ալիքին և, պատասխանելով հարցին, թե որտեղից է, գծել է Հայաստանի քարտեզը՝ ներառելով Արցախը։