Հաստատվել է «Չելսիի» վաճառքի գործարքը

Հաստատվել է «Չելսիի» վաճառքի գործարքը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը արտոնագիր է տվել «Չելսի» ֆուտբոլային ակումբը ամերիկացի գործարար Թոդ Բոելիի գլխավորած բիզնես կոնսորցիումին վաճառելու համար։ Այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության մեդիայի, մշակույթի եւ սպորտի նախարար Նադին Դորիսն իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ։

Նշենք, որ նախօրեին ակումբի վաճառքի գործարքն հաստատել էր նաեւ Անգլիական Պրեմիեր լիգան։