Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 242 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 242 միլիոնը

Աշխարհում հոկտեմբերի 20-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 335 622-ի։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 441 817 մարդ։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 4 928 965 մարդ, առողջացել է 219 683 229 մարդ։

Վարակակիրների թվով աշխարհում առաջատար են հետեւյալ պետությունները՝ ԱՄՆ (45 996 507), Հնդկաստան (34 108 996), Բրազիլիա (21 664 879), Մեծ Բրիտանիա (8 541 192) եւ Ռուսաստան (8 060 752)։ Հայաստանի հարեւան երկրներում պատկերը հետեւյալն է՝ Իրանում վարակակիրների թիվը կազմում է 5 809 967 մարդ, Վրաստանում՝ 670 552 մարդ, Թուրքիայում 7 714 379 վարակակիր, եւ Ադրբեջանում՝ 505 554 վարակակիր։