Իսրայելում նոր կառավարություն են ձևավորում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին նոր կառավարության կաբինետ ձեւավորելու մանդատ կտա։
Այս մասին նախագահ Իցհակ Հերցոգն ասել է 25-րդ գումարման Քնեսեթում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, հաղորդում է Jerusalem Post-ը:
Նոյեմբերի 9-ին սկսված և այսօր առավոտյան ավարտված խորհրդակցությունների արդյունքներով Քնեսեթի 64 անդամներ Նեթանյահուին առաջարկել են վարչապետի պաշտոնում, օրենսդիր մարմնի ևս 28 անդամներ այդ պաշտոնում առաջարկել են Yesh Atid կուսակցության առաջնորդ և ներկայիս վարչապետ Յահիր Լապիդի թեկնածությունը։
Այն բանից հետո, երբ երկրի նախագահը Նեթանյահուին մանդատ կտա, նա 28 օր կունենա նոր կառավարություն ձևավորելու համար։
Կարծիքներ