Յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ․Արարատի մարզպետ

Յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ․Արարատի մարզպետ
Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարելիցի կապակցությամբ։ 

«Հարգելի հայրենակիցներ 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որը յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ:

Տարբեր ժամանակաշրջաններում մեր առջև ծառացած փորձությունների դեմ մեկ բռունցք դարձած մեր ժողովուրդը միևնույն ժամանակ խաղաղասիրությամբ է դիմադրել ճակատագրի հարվածներին՝ շարունակելով արարել, ստեղծագործել ու ապրեցնել։

Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել բանակի կայացմանն ու ապահովել մեր սահմանների անառիկությունը՝ մեր հերոս տղաներին, սահմանները գիշեր ու զօր պահպանող բոլոր սպաներին և զինվորներին, ում անմնացորդ նվիրումի և ոգու ամրության շնորհիվ մենք ևս արիանում ենք։ Կրկին անգամ շնորհավորելով մեր ազգային բանակի 27-ամյակը ՝ մեր սահմաններին ցանկանում եմ անառիկություն և երկրին՝ խաղաղություն»։