Ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական․ Կոստանյանը՝ ՀՔԾ-ի մասին

Ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական․ Կոստանյանը՝ ՀՔԾ-ի մասին

Քիչ նառաջ ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է  հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի հայտարարած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել իրենց՝ հարցաքննության։ 

Կոտսանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի այս որոշումը։

«Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական։

Հարցին՝ այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ թեկուզ իր ցանկացած ժամկետում, նա ասաց․ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի և ասել էի՝ երբ եմ վերադառնալու Բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։