Անի Սամսոնյանը հրաժարվել է մանդատից

Անի Սամսոնյանը հրաժարվել է մանդատից
Անի Սամսոնյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Անի Սամսոնյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»։