Վիրավոր զինվորը հեղափոխությունից հետո Հայաստան էր եկել ծառայելու

Վիրավոր զինվորը հեղափոխությունից հետո Հայաստան էր եկել ծառայելու

Նախօրեին սահմանին՝ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։

Նշենք,ո ր Ագանիկը  ծնունդով Շիրակի մարզի Ողջի գյուղից է: Համագյուղացիների պատմելով՝ տղան երկար տարիներ ծնողների հետ գտնվում էր ՌԴ-ում: Գյուղում նրանց պապենական տունն է, որտեղ տատն ու պապն են բնակվում: Հեղափոխությունից անմիջապես հետո  Ագանիկը Հայաստան է վերադարձել ու մեկնել  ծառայության: Մեկ տարուց ավելի է՝ ծառայում էր: 21-ամյա Ագանիկի  ծնողները ՌԴ-ում են տեղեկացել որդու վիրավորվելու մասին: