Ազաբ աղջկան կալանավորեցին, իր ցավը տանեմ

Այսօր ավագանու նիստից հետո Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի ձերբակալությանը, ով ի դեպ ժամանակին իր մամուլի խոսնակն էր, ասաց․ «Ես միանշանակ պաշտպանում եմ իմ նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին, չնայած 13 տարի է, ինչ քաղաքապետարանից դուրս գալուց հետո չենք շփվել։ Շատ ցավում եմ, որ ազաբ աղջկան կալանավորեցին, և պատճառը միայն խոսքի ազատությունն է։ Կան բաներ, որոնք ինձ դուր չեն եկել։ Մարդ եմ ուղարկել, որ ասի՝ սխալ է պահում իրեն։
Այո, կան պահեր, որ չեմ ընդունում նրա գործողությունները։ Նա իմ ամենամոտ մարդկանցից մեկին դատի է տվել, նաև իմ թիմի անդամներին բաներ է ասել։ Բայց ես սիրում եմ նրան և շատ բան եմ սպասում նրանից։ Աղեկյանի սխալների համար ինձնից էլ բան է կախված, չեմ զգաստացրել նրան ։ Նա հաստատ դուրս կգա, ես նրան զգաստացնելու եմ, և կարծում եմ՝ դա ավելի լավ կլինի։ Նա լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է։ Նա իմ լավ աղջիկն է, ցավը տանեմ նրա համար։ Իմացեք այս ամենը»։
Կարծիքներ