Եզրակացությունը հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չունենք

Եզրակացությունը հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չունենք

«Քրեական գործի ընթացքը որոշելու համար պետք է կայացվեն անհրաժեշտ դատավարական որոշումներ, իսկ դրանք հանպատրաստից չեն կայացվում։ Որոշումն էլ պետք է կայացվի հիմնավոր պատճառաբանված և համապատասխան քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգով։ Եզրակացությունը հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը չունենք։ Ըստ դրա էլ՝ վարույթ իրականացնող մարմինը կկայացնի դատավարական համապատասխան որոշում։ Հետագա դատավարական գործով որոշումների մասին քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ», հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը։