«Ադրբեջանում խառն են». Կարեն Հովհաննիսյան

«Ադրբեջանում խառն են». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում խառն են։

Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով։ Պատգամավոր Վահիդ Ահմեդովը խիստ քննադատության է ենթարկել Զաքիր Հասանովին և ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովին։

Պատգամավորը նախ կասկածի տակ է դրել երկու ռազմական գործիչների ադրբեջաներենի իմացությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել «հոդաբախշ պատասխան տալ» կապված Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության հետ։ Դիմելով Զաքիր Հասանովին՝ նա, մասնավորապես, ասել է․ «․․․Դուք Պաշտպանության նախարար եք: Շուշիի հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ասես վախենում ենք ինչ-որ մեկից: Ես չեմ ասում, որ պետք է կրակ բացենք, բայց համենայն դեպս, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեինք»:

Խորհրդարանի ընդմիջումից հետո իրավիճակն ավելի է թեժացել, բոլոր ելույթ ունեցող պատգամավորներն սկսել են մեղադրել Վահիդ Ահմեդովին թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ պատասխանել է պատգամավորին, ասելով, որ Զաքիր Հասանովը վերջին մեկ տարում Շուշիի վերաբերյալ հարցադրում չի ստացել։ Իսկ Շուշիի վրա հրթիռ գցելը պետք է թույլատրի Միլլի Մեջլիսը, այսինքն՝ պատերազմի թույլտվություն պետք է տա խորհրդարանը և ՊՆ-ն ինքնագլուխ չի կարող գործել։

Մի խոսքով, շատ թեժ է եղել գարնանային նստաշրջանի վերջին նիստը»։