Գվատեմալայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Գվատեմալայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Գվատեմալայի նախագահ Ալեհանդրու Ջամատեին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարել է Republica թերթը, վկայակոչելով նախագահ Ջամատեիի հայտարարությունը, որը արել է տեղական ռադիոկայաններից մեկի եթերով։ Գվատեմալայի նախագահը ասել է, որ համավարակի սկզբից ի վեր արդեն վեցերորդ թեստն է հանձնում։ Հիշեցնենք, որ Գվազտեմալայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 85 հազար դեպք, մահացությունների թիվը՝ մոտ 3,1 հազար է։