Կանադան հայտարարել է, որ իր տարածքում բռնկվել է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը

Կանադան հայտարարել է, որ իր տարածքում բռնկվել է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկրում բռնկվել է կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքը։ Նա զգուշացրել է, որ այն կլինի շատ ավելի վատթար, քան այս տարվա գարնանը եղած առաջին ալիքը։ «Կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը նոր չէ, որ սկսվեց։ Այն արդեն ընթանում է։ Կորոնաթվերը հստակ դա են ցույց տալիս։ Երբ մարտի 13-ին մենք հայտարարեցինք լոքդաուն, երկրում օրական 47 վարակման դեպք կար, սակայն նախօրեին վարակակիրների թիվը եղել է հազարից ավել։ Այս աշնանը իրավիճակը կարող է լինել շատ ավելի վատ, քան գարնանը»։ Թրյուդոն նկատել է, որ իրավիճակը հնարավոր կլինի փոխել, եթե Կանադայի բոլոր բնակիչները պահպանեն սոցիալական հեռավորությունը եւ դիմակ կրելու կանոնը։ «Միասին մենք կարող ենք համավարակի երկրորդ ալիքը վերահսկողության տակ առնել»,- ընդգծել է վարչապետ Թրյուդոն։ Կանադայի վարչապետը նաեւ ասել է, որ քիչ է հավանական, որ Գոհաբանության օրը հնարավոր լինի ծավալուն միջոցառումներ անցկացնել, սակայն հույս է հայտնել, որ Սուրբ Ծննդյան տոնին հնարավոր կլինի տոնախմբել ծավալուն միջոցառումներով։