Սուբսիդիաները տրվում էին կառավարության որոշումներով, մնացած մեխանիզմներին ծանոթ չեմ․ Գառնիկ Պետրոսյան 

Սուբսիդիաները տրվում էին կառավարության որոշումներով, մնացած մեխանիզմներին ծանոթ չեմ․ Գառնիկ Պետրոսյան 

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Մասնավորապես, ոՍերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ»։  Տեղեկացվել էր նաև, որ  այս մեղադրանքն առաջադրվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքների հիման վրա։
Սերգո Կարապետյանը, ինչպես և սպասվում էր, որևէ անծանոթ զանգի չի պատասխանում” «Հրապարակը» զանգահարեց  նրա նախկին տեղակալներից երկուսին՝ Ռոբերտ Մակարյանին և Գառնիկ Պետրոսյանին, որոնք երկուսն էլ նկատեցին, որ սուբսիդիաներն իրենք չեն կոորդինացրել։

Ենթադրվում է, որ կուրացիան իրականացրել է Սամվել Գալստյանը։ Ինչևէ,  Երկուսն էլ նշված գործի շրջանակներում չեն հրավիրվել նախաքննություն իրականացնող մարմնի կողմից։ Գառնիկ Պետրոսյանն, ի պատասխան հարցի, ասաց․«Բացառվում է, ինձ բացարձակապես չեն կարա կանչեն, որովհետև անհամեստ չլինեմ, ես ընդհանրապես որևէ բանի չեմ խառնվել։ Ես բացի իմ աշխատավարձից ուրիշ ոչինչ չեմ ստացել»։ 

Երկար տարիներ գյյուղփոխնախարար աշխատած Պետրոսյանին հարցրեցինք նաև՝ ինչպես էին այդ սուբսիդավորման հարցերը կարգավորվում նախարարությունում։ Նա ասաց․«Չգիտեմ՝ ի՞նչ իմանամ՝ ոնց էին կարգավորվում։ Սուբիսիդիան նախատեսվում էր, կառավարության որոշումով էդ ամենը տրվում էր։ Մնացած մեխանիզմներին ծանոթ չեմ»։Ռոբերտ Մակարյանն էլ ոչնչից տեղյակ չէր և տպավորություն էր, որ կատարվածի մասին իմանում էր «Հրապարարակից»։