Կոնսերվատորիան ռեկտոր է ընտրում

Կոնսերվատորիան ռեկտոր է ընտրում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այօր տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ։ Կոնսերվատորիայի բակում այս պահին հավաքվել են դասախոսներ, ուսանողներ՝ ի աջակցություն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանի։ 

Խոսակցություններ կան, որ այս ակցիան կազմակերպել և ուղղորդել է Ուսանողական խորհուրդը, սակայն Սոնա Հովհաննսյանը հերքեց այդ լուրը՝ պատասխանելով՝ չգիտի, թե ովքեր են կազմակերպել։

Այս պահին սպասում են։ Հայտնի չէ, թե ընտրությունը կանցկացվի փա՞կ, թե՞ բաց կարգով։