Սիրիայում վտանգավոր ահաբեկիչ է ոչնչացվել

Սիրիայում վտանգավոր ահաբեկիչ է ոչնչացվել

Սիրիայում բանակի եւ «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորման բազայի վրա ստեղծված «Հայաթ Թսհրիր աշ-Շամ» խմբավորման գրոհայինների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել է վտանգավոր ահաբեկիչ Բին Լադեն ալ-Բանիյասին։

Ըստ Lenta.ru-ի փոխանցման, գրոհայինները փորձել են հարձակումներ իրականացնել սիրիական կառավարական ուժերի թիկունքում՝ Հալեպ քաղաքի արեւմուտքում։ Կառավարական բանակը ունեցել է 19 զոհ։ Զոհեր են ունեցել նաեւ գրոհայինները։ Բացի ալ-Բանիյասիից, սպանվել են նաեւ երկու ահաբեկիչներ, որոնք ծագումով Եմենից են։