Գերասիմ Վարդանյանի նկատմամբ 10-ից ավելի քրեական գործ է հարուցվել

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ 10-ից ավելի քրեական գործ է հարուցվել

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամները այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացրեցին «Բռնադատվածներին» նվիրված հուշահամալիրի մոտ։ Տոնածառ տեղադրվեց, որի վրա խաղալիքների փոխարեն կախվեցին այս իշխանության օրոք քաղաքական հետապնդման ենթարկված անձանց անուններով ծրարներ։ Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց՝ Գերասիմ Վարդանյանի դեպքը ցցուն օրինակ է, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ լռեցվում է մարդու ընդդիմադիր խոսքը: 

«Նոյեմբերի 9-ից հետո Գերասիմ Վարդանյանի նկատմամբ 10-ից ավելի քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչի են փորձում դրանով հասնել՝ ճնշե՞լ Վարդանմյանին: Չի ստացվել: Ցավալի է՝ այս ամենը կատարվում է միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ»,- ասաց Հարությունյանը:  

Անդրադառնալով ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Փաշինյանի հանձնարարականով հետապնդումներին՝ Հարությունյանը շեշտեց, որ երկրում տիրող այս իրավիճակը ոչ մեկի կողքով անտարբեր չի անցնելու, յուրաքանչյուր ոք, անկախ քաղաքական դիրքորոշումից կարող է ենթարկվել հետապնդման։ 
«Ներկայիս վարչապետի համար չկան մշտական գործընկերներ: Նիկոլի համար միայն օրվա շահն է գործում: Այս դեպքում, օրվա շահից դրդված, կարող են լինել քավության նոխազներ: Այդ SMS-ային կառավարումից հետո պարզվեց՝ ոչ ոք ապահովագրված չէ»,- շեշտեց Հարությունյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում։