Ուսանողուհին ցանկանում է ունենալ աշխարհում ամենամեծ շրթունքները

Ուսանողուհին ցանկանում է ունենալ աշխարհում ամենամեծ շրթունքները

Բուլղարացի քսաներկուամյա ուսանողուհի Անդրեա Իվանովան արդեն 15 անգամ շրթունքների ուռեցման վիրահատություն է կատարել եւ մտադիր է հասնել այն բանին, որ ունենա մոլորակի ամենամեծ շրթունքները։ Այս մասին գրում է Mirror-ը, նշելով, որ պլաստիկ վիրահատությունների վրա Անդրեան արդեն մի ողջ կարողություն է ծախսել։

Նա նաեւ մեծացրել է կրծքերը։ Իվանովան հայտարարել է, որ իրեն դուր են գալիս իր շրթունքներն ու ինքը իրեն այդպես զգում է երջանիկ, ու կարծում է, որ նաեւ շատ գեղեցիկ է։ Բացի այդ, այժմ Բուլղարիայում դա թրենդային է։