Hummer բրենդը կվերածնեն՝ էլեկտրամեքենաներ արտադրելու համար 

Hummer բրենդը կվերածնեն՝ էլեկտրամեքենաներ արտադրելու համար 

Ամերիկյան ավտոարտադրող General Motors կոնցեռնը որոշել է վերածնել լեգենդար Hummer բրենդը՝ էլեկտրամեքենաներ արտադրելու համար։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։

Ներկայումս, ըստ պարբերականի, ընկերությունը դիտարկում է, թե ինչ մոդելներ կարելի է ներառել էլեկտրամեքենաների արտադրական հոսքագծի մեջ, լինեն դրանք արտաճանապարհային մեքենաներ թե պիկապներ։

Կոնցեռնը նաեւ կարող է թողարկել Chevrolet Suburban, Cadillac Escalade, GMC Sierra եւ Yukon մոդելների էլեկտրաֆիկացված մոդիֆիկացիաներ։ Մինչեւ 2023 թվականը ընկերությունը մտադիր է թողարկել 20 տարբեր էլեկտրամեքենաներ, ներառյալ մարդատար թեթեւ մեքենաներ, փոքր եւ միջին դասի քրոսովերներ։