Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, պոկելով 199 կգ և հրելով 230 կգ, երկամարտում գրանցեց 429 կգ արդյունք և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիմոնը պոկում վարժությունում սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։