Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին

Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին

Առաջին դասարանցիների դպրոց հաճախելու մասին
Առաջին դասարանցիների ընդունելությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա առցանց հայտագրման միջոցով` բոլոր այն պետական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ 

Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող բոլոր դպրոցների համար։

Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ: