Վանեցյանների դեմ հետապնդումը հեռուն գնացող նպատակ ունի
Արամ Վարդևանյանը ստանձնել է Կարեն Վանեցյանի շահերի պաշտպանությունը: Օրեր առաջ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթ է սկսվել ԶՊՄԿ -ի հետ կապված, որտեղ ստվերային փայատեր է եղել Արթուր Վանեցյանի գործարար եղբայր Կարեն Վանեցյանը: Ավելին` անմիջապես կալանքի որոշում կայացվեց և հետախուզում հայտարարվեց Կարեն Վանեցյանի նկատմամբ: Վերջինս բիզնեսներ ունի Ռուսաստանում, Եվրոպայում: Սակայն նրա նկատմամբ ՀՀ իշխանության հետաքրքրվածությունը երկու ասպեկտ ունի:
Մեկը քաղաքական է` պայմանավորված ընդդիմության մաս կազմող Արթուր Վանեցյանի նկատմամբ հետապնդում սկսելու ցանկությամբ: Մյուսը` առավելապես տնտեսական է: Բանն այն է, որ ԶՊՄԿ իրական փայատեր` 12,5% ունեցող Միխայիլ Զուրաբովը վաճառել է իր փայաբաժինը շվեյցարական մի ֆոնդի, որը արբիտրաժային դատավարությունների մեծ փորձ ունի և պատրաստվում է փայատիրոջ ոտնահարված իրավունքները պաշտպանել, ինչը կարող է խանգարել Փաշինյանի կառավարությանը վայելելու ԶՊՄԿ- ից որպես նվեր ստացած փայաբաժինը և դրանից բխող եկամուտները:
Արդեն իսկ լուրեր կան, որ պղնձի արտահանումը միջազգային հարթակները կասեցրել են` մեծ վնասներ պատճառելով կոմբինատին և ՀՀ տնտեսությանը: Ի դեպ, Զուրաբովի և Կարեն Վանեցյանի կապը բացառապես ընկերական է, ուղղակի քրեական գործը հարուցվել է միայն նրա համար, որ Զուրաբովը ընկերոջը պաշտպանելու համար զիջումների կգնա: Սակայն Վանեցյանը և նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատրաստվում են կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան և պայքարել: Ըստ ամենայնի, Ինտերպոլը ևս կմերժի միջազգային հետախուզումը: Կարեն Վանեցյանը չի կարողանա Հայաստան ժամանել:
Ի դեպ, նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ Արթուր Վանեցյանի և Կարեն Վանեցյանի ֆինանսական կապը «հայտնաբերի», որպեսզի քրգործում ներգրավի նաև Ա. Վանեցյանին, սակայն առայժմ դա չի հաջողվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք գրել էինք այս մասին։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ