Հնդկաստանում ապրում է «օձ-տղա»  

Հնդկաստանում ապրում է «օձ-տղա»  

Փոքրիկ տղան հնդկական Օրիսա նահանգից ունի հազվագյուտ մաշկի հիվանդություն․ լամելային իխտյոզ:

10-ամյա Յագաննաթը պետք է ամեն ժամ լողանա և իր մաշկը խոնավացնի տարբեր քսուքներով ցավոտ ախտանիշներից ազատվելու համար, այս մասին գրում է Daily Mail- ը:

Երեխայի մաշկը մարդու նման չէ, այլ ավելի շատ՝ օձի: Այն չորացել է, կլեպ-կլեպ է լինում և նման է թեփուկներիի: Ավելին, տղայի մաշկը կեղևվում է վեց շաբաթը մեկ:

Երեխայի համար դժվար է քայլելիս ոտքերն ուղղել: Նա դժվարությամբ է շարժվում ՝ հենվելով փայտիկի վրա:

Բժիշկները ասում են, որ լամելային իխտիոզի բուժումը հնարավոր չէ, բայց կան դեղեր, որոնք կարող են օգնել կանխելու հետագա բարդությունները:

Սակայն, տղայի ծնողները չունեն միջոցներ նման դեղամիջոցների համար, տղայի հայրը աշխատում է բրնձի դաշտերում, ընտանիքն ապրում է աղքատ պայմաններում։