ՔԿՀ-ներում կորոնովիրուս չի հայտնաբերվել

ՔԿՀ-ներում կորոնովիրուս չի հայտնաբերվել

«Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ դրական արդյունք չի տվել, բոլորը բացասկան են եղել, որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի», -ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարի վստահեցմամբ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով դատապարտյալներին ու կալանավորված անձանց համապատասխան բժշկական օգնությամբ։