Իրեն լուսամուտից ցած նետած կնոջ գրիժան պետք է վիրահատեին

Իրեն լուսամուտից ցած նետած կնոջ գրիժան պետք է վիրահատեին

ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 1956 թվականին ծնված կնոջ մահվան դեպքի առթիվ:

Կայքերը հաղորդել էին, որ երեկ՝ ապրիլի 15-ին,  միջին տարիքի մի կին Հանրապետական հիվանդանոցից իրեն ցած է նետել։

Մեր տեղեկություններով՝ կինը պետք է առաջիկայում ենթարկվեր գրիժայի (ճողվածքի) վիրահատության։ Նա պալատում եղել է մեկ այլ կնոջ հետ, որը դեպքի ժամանակ քնած է եղել, իսկ բուժքույրը եղել է սենյակում։ Մեր տեղեկություններով՝  կինը հոգեկան առողջության խնդիրներ չի ունեցել։

«Ճողվածք, ոչ ուռուցք է ունեցել ոչ բան»,- ասաց բժիշկը։ Իսկ երբ հարցրեցինք նորմա՞լ է, որ մարդը, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի,նաև՝ անբուժելի հիվանդություն, վերցնում ու վիրահատության նախօրեին իրեն ցած է նետում պատուհանից, բժիշկն ասաց՝ ինչ է, մտածում եք՝ իրեն հրել, գցե՞լ են։ Հետաքրքիր է, որ դեպքի ժամանակ հիվանդասենյակում է եղել բուժքույրը։ Չի փորձե՞լ հետ կանգնեցնի։ Այս  հարցին ի պատասխան՝ բժիշկն ասաց․ «Իսկ ինչպես պետք է կարողանար կանխել։ Եթե մարդը նպատակ է դրել ինքնասպանության, անում է»։ Այլ հարցերի պատասխանել Գրիգորյանը կտրականապես հրաժարվեց։