Պարույր Հայրիկյանը հրավիրում է նշելու իր ապաքինումը (լուսանկար)

Պարույր Հայրիկյանը հրավիրում է նշելու իր ապաքինումը (լուսանկար)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը յոյւրատեսակ առաջարկով է հանդես եկել Ֆեյսբուքում։ Պարզվում է՝ նա օրերս մի փոքր վատառողջ էր՝ ինչ-որ վիրուս էր կպել առաջնորդին, ու հիմա նա կազդուրվել, ապաքինվել է, և որոշել է այս պատմական առիթը նշել ընկերովի։ Այս կապակցությամբ նա Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ ավետելով իր ապաքինման մասին և հրավիրելով ցանկացողներին՝ միասին, ընկերովի նշելու այս կարևոր իրադարձությունը։

«Առաջիկայ 2 ժամում պատրաստ սպասում եմ ընկերովի նշելու Տիրոջ կամքով հերթական ապաքինումը ոչ հերթական վարակից։ Գրեք կամ զանգեք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պարոն Հայրիկյանը։

Մեզ մի պահ թվաց, թե ԱԻՄ առաջնորդը հրավիրում է նշելու Արցախի ապաշրջափակումը կամ Շուշիի ազատագրումը, բայց մի փոքր շտապեցինք՝ նա այս անգամ որոշել է ընկերովի նշել իր ապաքինումը։ Հուսանք՝ հաջորդ հրավերը հայրենիքի հետ կապված որևէ կարևոր իրադարձության առիթով կլինի։