Ինչ է ասում Նիկոլը և ինչպես դա հասկանալ. պարզ ուղեցույց

Ինչ է ասում Նիկոլը և ինչպես դա հասկանալ. պարզ ուղեցույց

Ինքը կասի՝ ճանապարհ տվեցի, որ ասենք՝ բա որ ճանապարհ է, ինչի՞ չեն մաքսային անցնում, կասի՝ ռուսներին հարցրեք, ճանապարհը իրանք են հսկում:

Որ ասենք՝ ինչի՞ Սյունիք չեն գնում ծառայելու, կասի՝ ռազմական գաղտնիք է, թշնամին կիմանա, չենք կարող պատասխանել: Ինչպես հիմա Արցախի մասին են ասում:

Որ ասենք՝ բա անկլավնե՞րը, կասի՝ սովետական քարտեզներով իրենցն էր, Երասխն էլ հետը:
Որ ասենք՝ բա Արծվաշե՞նը, կասի՝ ոնց եք գնալու Ադրբեջանում ապրեք, ինչների՞դ է պետք:

Որ ասենք՝ բա Արցա՞խը, կասի՝ ես իրենց անունից չեմ կարող խոսել, թող Արայիկը (Արցախի նախագահը) ռուսների միջնորդությամբ բանակցի: 

Որ ասենք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեցիր, Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչել, կասի՝ էդ թղթի մեջ Արցախի անուն կա՞, դուք նման բա՞ն եք տեսել: Հետո էլ թող ռուսները ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավիճակ ստանան:

Որ այդքանից հետո ասենք դավաճան ես, կասի՝ տեսնում եք, ես դեռ երբ եմ ասել, որ ինձ դավաճան եք ասելու իմ ստորագրածի համար:

Որ ասենք՝ հրաժարական տուր, կասի՝ բայց ես խաղաղության դարաշրջան եմ բերել, իսկ 94 թվականից ի վեր խաղաղություն երբեք չի եղել:

Որ ասենք՝ բայց միևնույն է, կրակում են անգամ այն պահին, երբ դու Ալիևի ու Էրդողինի հետ մի սեղանի շուրջ նստած ես, կասի՝ բայց չեն սպանել ու առաջ էլ չեն եկել:

Որ ասենք՝ բա միջազգային խաղաղապահ ուժեր էիր խոստանում բերել, ՀԱՊԿ-ի հետ դրա համար հարաբերությունները փչացրեցիր, կասի՝ դե 2 ամսով քաղքացիական դիտորդներ բերեցի, դրանից ավել ի՞նչ եք ուզում:

Որ ասենք՝ էդ դիտորդներդ Թուֆենկյանում են ապրում ու օրը 2 ժամ են սահման գնում, կասի՝ դե ես ինչ անեմ, հո սահմանին վրան չեմ խփելու՝ մեջը մնան:

Որ ասենք՝ 2 ամիսը ի՞նչ է փոխելու, դրանք որ գնացին, թշնամին էլի կհարձակվի: Կասի՝ դե եկել են մեզ բարեկամացնելու, որ հաշտվենք 2 ամսում ու էլ չկռվենք:

Որ ասենք՝ ուրիշ բանակցող ենք ուզում, կասի՝ ով էլ գա, սա է լինելու, այս թղթերը դեռ Սերժն է սեղանին թողել ապրիլի 23-ին, Լևոնը (Տեր-Պետրոսյան) վկա:
 
Ու այն մոլորյալ 680 հազարը (էլեկտորատը) կհավատա, որ հերթական խայտառակ կապիտուլյացիան իրականում «հաղթանակ» է, իսկ մնացածը կսկսեն կասկածել, որ հոգեկան հիվանդ են ու էլի ոչինչ չի փոխվի, քանզի նրանք մեզ հետ են լինելու միշտ՝ Նիկոլը, Ալիևը ու ՔՊ-ն: