Բելգրադում բողոքի ակցիաները նոր թափ են հավաքում

Սերբիայում բողոքի ակցիայի մասնակիցները զբաղեցրել են Բելգրադի կենտրոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հանրահավաքը սկսվում է Սավա գետը կամրջող Բրանկովից, որը ծառայում է որպես քաղաքի կենտրոնի սահման, և ձգվում 2,5 կիլոմետր՝ մինչև Սլավիայի հրապարակ։
Հանրահավաքի կենտրոնում պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների ճամբարն է։ Այն հսկվում է ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումների կողմից։
Հաղորդվում է, որ Բելգրադում ցուցարարները օգտագործում են հրավառ նյութեր և պահանջում Վուչիչի հրաժարականը։
Հանրահավաքի կարգախոսն է՝ «15-ին՝ հանուն15-ի», քանի որ միջոցառումը տեղի է ունենում մարտի 15-ին՝ ի հիշատակ 2024թ․ աշնանը երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով15 մարդու մահվան։
Կարծիքներ