Փաշինյանը դատարանում հաղթել է Փոստանջյանին. վերջինիս նկատմամբ վարույթ է հարուցվել

Փաշինյանը դատարանում հաղթել է Փոստանջյանին. վերջինիս նկատմամբ վարույթ է հարուցվել

Զարուհի Փոստանջյանը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը` Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտնած արտահայտությունները հերքելու պահանջով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ կատարողական վարույթ է հարուցվել դեռ անցած տարի դատարանի որոշումը կատարելու համար։

Դատարանը Փոստանջյանից պահանջում է հրապարակել հետևյալ տեքստը. «Ես՝ Զարուհի Փոստանջյանս, հերքում եմ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իմ կողմից կատարված արտահայտությունները` հողերը հանձնելու, գործարք անելու եւ իրեն նախորդ իշխանությունների կողմից բերելու, Խորհրդարան մտցնելու մասին։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը»։

Փոստանջյանին հրավիրել են վարույթն իրականացնող մարմին։