Ամերիկյան ռազմական հածանավը մուտք է գործել Սեւ ծով

Ամերիկյան ռազմական հածանավը մուտք է գործել Սեւ ծով

Ամերիկյան «Ռոսս» ռազմական հածանավը մուտք է գործել Սեւ ծովի հարավարեւմտյան ջրային տարածք։ Այս մաիսն հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ամերիկյան նավին ուղեկում է Սեւծովյան նավատորմին պատկանող «Վիշնիյ Վոլոչեկ» նավը։

«Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Ռոսս» ռեակտիվ հածանավը հագեցած է հակահրթիռային «Իջիս» համակարգերով» «Ստանդարտ 2» ռեակտիվ որսիչներով եւ «Թոմագավկ» թեւավոր հրթիռներով»,- մանրամասնում է իր հերթին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։