Հատկացվել է 40 միլիոն եվրո՝ հակակորոնավիրուսային դեղերի մշակման համար 

Հատկացվել է 40 միլիոն եվրո՝ հակակորոնավիրուսային դեղերի մշակման համար 

Գերմանիայի իշխանությունները հատկացրել է 40 միլիոն եվրո՝ հակակորոնավիրուսային դեղամիջոցների մշակման համար։ Ըստ Գերմանիայի Կրթության նախարար Անյա Կարլիչեկի, նույնիսկ եթե պատվաստումները ընթանան բարձր ներգրավվածությամբ, Գերմանիան պետք է պատրաստ լինի այն բանին, որ մարդիկ հիվանդանալու են կորոնավիրուսով։ Հետեւաբար հավելյալ դեղամիջոցների անհրաժեշտություն կա։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կառավարությունը նույն նպատակով արդեն 50 միլիոն եվրո հատկացրել էր։